Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Դիսբակտերիոզ կամ՝ մանրէների պատերազմ
Ամեն օր սննդի, օդի ու ջրի հետ օրգանիզմ են մուտք գործում բազում միկրոօրգանիզմներ: Աղիքների մակերևույթին միկրոաշխարհ է բնակվում` օգտակար մանրէների բազմություն: Սակայն նրանք միակ բնակիչները չեն, այնտեղ ապրում են նաև «օտարներ»` վնասակար (ախտածին) մանրէներ: Թե ՛մեկը և թե՛ մյուսը որոշակի քանակությամբ օգտակար են: Սակայն «լավ» մանրէները պետք է շատ լինեն: Քանի դեռ պահպանվում է լավի ու վատի հավասարակշռությունը, օրգանիզմը կարող է պայքարել վնասակար մանրէների դեմ, որոնք գրոհում են ամեն ժամ: Եթե այդ հավասարակշռությունը խախտվի կամ օրգանիզմի պաշտպանական հնարավորությունները նվազեն, ապա ախտածին մանրէները սկսում են բազմանալ: Դա հանգեցնում է տարատեսակ հիվանդությունների առաջացման:
Աղիքների միկրոֆլորայի քանակական ու որակական բաղադրության խախտումը կոչվում է դիսբակտերիոզ: Ավելի պարզ լեզվով` նվազում է օգտակար մանրէների քանակը, և ավելանում են վնասակարները: Իսկ երբ նվազում են օգտակար մանրէները, առաջին հերթին նվազում է պաշտպանական ֆունկցիան, և, հետևաբար, ինֆեկցիաների նկատմամբ անպաշտպանությունը նույնպես մեծանում է: Դիսբակտերիոզով ուղեկցվող ցանկացած հիվանդություն շատ ավելի ծանր ընթացք է ունենում, քան սովորաբար: Բազում քրոնիկ հիվանդություններ կարող են սրվել ցանկացած պահի: Հետաքրքիր պատկեր է ստացվում. եթե մարդը հիվանդանում է, ապա, հասկանալի բան է, որ նրա օրգանիզմում լավ բակտերիաների անբավարարություն է: Ախտածին մանրէների դեմ պայքարի նպատակով մասնագետը հակաբիոտիկներ է նշանակում, որը, սակայն, չի խնայում ո՛չ լավ և ո՛չ էլ վատ մանրէներին: Չէ՞ որ հակաբիոտիկները սպանում են անխտիր ամեն ինչ: Հակաբիոտիկների ընդունումից հետո ոչ մի կենդանի բան չի մնում: Հակաբիոտիկների կարճատև ազդեցությունը գուցե և սպանի «եկվորներին», սակայն որքա՞ն ժամանակով: Մինչև «եկվոր» անվանվածների հետ հաջորդ հանդիպումը, եթե աղիքներում կարգուկանոն չհաստատվի, ապա չի վերականգնվի նաև իմունիտետը: Ցավոք, վարակի դեմ անհրաժեշտ դեղորայքը (հակաբիոտիկներ, հակաբորբոքային դեղամիջոցներ ևն) ցանկալի արդյունք չեն տալիս, այսինքն` ներքին միջավայրի առողջացման չեն հանգեցնում: Ավելին, դրանց սխալ կիրառումը կարող է հանգեցնել դեղորայքի նկատմամբ անընկալության, զարգացնել վատ միկրոֆլորա, օրգանիզմը բեռնել թույներով ու որպես հետևանք` տարատեսակ ալերգիաների գերի դառնալ: Ի լրումն` հակաբիոտիկների օգտագործումը կարող է ծանր հետևանքների ու սնկերի բազմացման պատճառ դառնալ, ինչն էականորեն վատթարացնում է ընդհանուր ինքնազգացողությունը և հանգեցնել մարսողական, ինչպես նաև իմունային, ներզատիչ ու նյարդային համակարգերի խանգարումների:
Դիսբակտերիոզը ալերգիկ ռեակցիաների ու մաշկային հիվանդությունների մշտական ուղեկիցն է:
Առաջացման պատճառները
imagesԱնորակ ու սխալ սնունդը, «պատրաստի մթերքներ» ուտելու սովորությունը, էկոլոգիական անբարենպաստ վիճակը մեր մեջ ու մեր շրջապատում, նյարդա-հոգեբանական գերլարվածությունը, սթրեսները, թուլացնող միջոցների չարաշահումը, հակաբիոտիկներով բուժումն ու ինքնաբուժումը, ստամոքս-աղիքային տրակտի վարակներն ու հիվանդությունները հանգեցնում են օգտակար մանրէների նվազման գրեթե 10 անգամ :
Ինչպե՞ս կարելի է խուսափել դիսբակտերիոզից: Լրիվ հնարավոր է` հետևելով սննդին: Որովհետև օրգանիզմ մուտք գործող սննդի որակից է կախված միկրոֆլորայի օգտակարությունն ու նյութափոխանակությանը մասնակցող մանրէների ակտիվությունը: Աղիքների նորմալ գործունեության համար հարկավոր է ամեն օր սննդի մեջ օգտագործել միրգ ու բանջարեղեն, ձավարեղեն ու հատապտուղ. այսինքն` մթերքներ, որոնք բավականաչափ բջջանք են պարունակում: Սակայն հարկավոր է հիշել, որ բջջանքը հարկավոր է մեծ քանակությամբ հեղուկի հետ օգտագործել:
Հաճախ դիսբակտերիոզի մասին տեղեկությունը սխալմամբ ընդունվում է որպես ախտորոշում: Ինչո՞ւ սխալմամբ, որովհետև ԱՀԿ միջազգային դասակարգման մեջ նման հիվանդություն գոյություն չունի: «Դիս» նախդիրն էլ լատիներենից թարգմանաբար նշանակում է շեղում, ու դա խոսում է այն մասին, որ օրգանիզմում ֆունկցիոնալ շեղում կա, սակայն ոչ հիվանդություն: Այսպես թե այնպես, թեման դրանից նվազ արդիական չի դառնում: Օրգանիզմը տարատեսակ մանրէներով է բնակեցված. միայն աղիքներում հաշվվում է 400 տեսակ: Դրանք էլ անհատական միկրոֆլորա են ձևավորում. յուրաքանչյուր մարդունը տարբեր է, տարբեր է անգամ յուրաքանչյուր օրգանինը: Ընդ որում, կախված ֆիզիկական ու հոգեբանական վիճակից, անգամ սննդից ու եղանակից, միկրոֆլորայի բաղադրությունը փոփոխվում է: Երբ միկրոֆլորան հավասարակշռության մեջ է, դա խոսում է «էուբիոզի» մասին: Դրա հակառակ երևույթն էլ կոչվում է դիսբակտերիոզ:
Այսպես, ուրեմն, դիսբակտերիոզը աղիքներում միկրոֆլորայի բաղադրության քանակական ու որակական բաղադրության խախտումն է, ինչը կարող է ինչ-որ գործոնների ազդեցության հետևանք լինել (հիվանդություն, սխալ սնունդ): Իր հերթին` դիսբակտերիոզը կարող է լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ: Մի կողմից` դիսբակտերիոզը հետևանք է, մյուս կողմից` պատճառ:
Մանրէների քանակական ու որակական բաղադրության խախտման կարող են հանգեցնել նաև քրոնիկ հիվանդությունները (գերազանցապես ստամոքս-աղիքային տրակտի ու ներզատիչ համակարգի), աղիքային սուր վարակները, չհավասարակշռված սնունդը, այսպես կոչված` աղիքների մաքրումը (եթե խոսքը դիսբակտերիոզի մասին է), սուր շնչառական հիվանդությունները, հակաբիոտիկների առանց հիմնավորման ու անվերահսկելի ընդունումը, ֆիզիկական ու հոգեբանական ծանրաբեռնվածությունը` չափից ավելի, ինչպես նաև սննդակարգերի որոշ տեսակների կիրառումը: Միկրոֆլորան կարգավորելը հեշտ չէ: Դիսբակտերիոզի դեպքում նշանակվող դեղամիջոցների մեծ մասը չոր նախաբիոտիկներ են, որ նվազ արդյունավետ են, քանի որ բակտերիաներն այդ կազմության մեջ դժվար են ակտիվանում ու սկսում «իրենց աշխատանքը»: Ամենաարդյունավետը նախաբիոտիկների հեղուկ տեսակներն են, քանի որ դրանցում օգտակար մանրէներն ակտիվ վիճակում են` սննդարար միջավայրում: Միկրոֆլորայի կարգավորման համար անհրաժեշտ է միկրոօրգանիզմների 2 տեսակ` լակտո- և բիֆիդոբակտերիաներ: Լակտոբակտերիաները տրոհում են լակտոզան, ոչնչացնում վնասակար միկրոօրգանիզմները, բարձրացնում իմունիտետը: Դրանք կան ստամոքսում, աղիքներում, հեշտոցում ու թքի մեջ: Լակտոբակտերիանից բիֆիդոբակտերիաները տարբերվում են նրանով, որ բնակվում են բացառապես հաստ աղիքում: Դրանք խոչընդոտում են միկրոօրգանիզմների, թարախային պրոցեսների առաջացումը: Օգտակար միկրոօրգանիզմները մասնակցում են ամինաթթուների ու վիտամինների, ֆերմենտների ու հորմոնների մշակմանը, մասնակցում են կենսաքիմիական փուլերին: Ու եթե դրանց քանակը նվազում է, ապա թուլանում է իմունիտետը, խախտվում է ջուր-աղային հավասարակշռությունը, բարձրանում է խոլեստերինի մակարդակը: Օրգանիզմը կորցնում է ախտածին մանրէների դեմ պայքարելու ունակությունը, այսինքն` դառնում է խոցելի: Հաճախ կարելի է լսել աղիքների դիսբակտերիոզի մասին, սակայն, միկրոֆլորան կարող է խախտված լինեն ոչ միայն աղիքներում: Քիթը, կոկորդը, հեշտոցը նույնպես ունեն իրենց միկրոֆլորան, որոնց վիճակը շրջակա միջավայրի կամ հակաբիոտիկների ազդեցությամբ կարող է էականորեն փոխվել: Բացասական ազդեցությունների հետևանքով միկրոօրգանիզմներն այլևս իրենց ֆունկցիան չեն կատարում ու աստիճանաբար դուրս են մղվում ախտածին մանրէների կողմից, որոնք արտադրում են տոքսիններ` թունավորելով օրգանիզմն ու զանազան հիվանդությունների պատճառ դառնում:
Օրինակ` լակտոբակտերիաների քանակի նվազումը հեշտոցում կարող է դոնդողանման սնկերի` Candida-ների բազմացման համար նպաստավոր պայման ստեղծել (կաթնասնկախտ կամ, ինչպես ժղովուրդն է ասում` սպիտակաթորանք):
Իրավիճակը վատթարացել է նրանով, որ վատ էկոլոգիան դարձել է սովորական, սխալ սնունդը` հարկադրված, իսկ սթրեսները` պարբերական:
Ու եթե վատ էկոլոգիայի բացահայտ նշաններ չենք տեսնում, իսկ մթերքի բաղադրության մասին հաճախ պարզապես գլխի ենք ընկնում, ապա հակաբիոտիկների ընդունման մասին հաստատ գիտենք, ու պարտավոր ենք պաշտպանվել: Հակաբիոտիկները սպանում են ոչ միայն «լավ», այլև «վատ» բակտերիաները: Ահա թե ինչու է կարևոր դիսբակտերիոզի կանխարգելումը:
Շատերը նույնիսկ գլխի չեն ընկնում իրենց մոտ առկա դիսբակտերիոզի մասին. տառապում են հիվանդություններից, որոնք կապված են ցածր իմունիտետի հետ, պայքարում են դրանց ախտանշանների դեմ: Իսկ պատճառը շատ հաճախ վիտամինների ու ֆերմենտների մշակման համար պատասխանատու բակտերիաների անբավարարությունն է: Խախտվում է մարսողական համակարգի օրգանների աշխատանքը, խոլեցիստիտ է զարգանում ու պանկրեատիտ, ասթմա ու ալերգիա: Ստացվում է, որ հիվանդություն չլինելով` դիսբակտերիոզը ընդհանուր առմամբ մի շարք հիվանդությունների է հանգեցնում ու դա նշանակում է, որ դրանից հարկավոր է ազատվել, ու որքան շուտ, այնքան լավ:
Կարդացեք նաև
Մարդկանց մոտ 80 տոկոսից ավելի դեպքերում օրգանիզմում հայտնաբերվում է Helicobacter Pylori մանրէն. սա գաստրոէնտերոլոգների կողմից ներկայացված վերջին...
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն